Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանի կինն՝ Աննա Հակոբյանը. «Մենք միասին շատ հարուստ ենք մեր Հայաստանով, մեր Արցախով, դրանք մեր հարստությունն ենք, մենք այս հարստությունները չպետք է կորցնենք կամ վտանգենք:
 
Քիչ առաջ տհաճ միջադեպ տեղի ունեցավ մեր սիրելի Զարուհի Փոստանջյանի հետ, նա փորձում էր ելույթ ունենալ այս հարթակից: Սակայն շարժման ակտվիստնեը դա թույլ չտվեցին: Որովհետև նա դեռ այն ժամանակ, երբ նոր էր սկսվում քայլարշավը, հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը ծախված է: Մենք սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, մենք բոլորին ենք սիրում, մենք չենք ասում ոչ մեկին՝ ծախված, դուք էլ մեզ մի ասեք՝ այստեղ ծախվածներ չկան:
 
 
Նախնական հայտարարություններից միʹ շեղվեք ոչ մի սանտիմետր: Այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի: Սա մենք ձեզ խնդրում ենք՝ շուտ արեք այդ բանը, չնայած մենք դեմ չենք մի քանի օր էլ վայելելու այս բանը: Ես վստահ եմ, որ նա հիմա լսում է մեզ ու չեմ պատկերացնում, թե նա ո՞նց է այս գիշեր քնելու՝ առանց այդ դիմումն ստորագրելու»:
 
Վերջում Աննա Հակոբյանը ողջունեց բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահի ազատազրկված են: