Հանրապետության հրապարակը պայթում է։ Չնայած ձերբակալություններին, այն ավելի է լցվել, ոնց որ գարնան տարածված կանաչ լինի։
 
Առաջին նախագահը անցած- գնացած թեժ օրերին հաճախ էր ասում․
 
«Գիժ ա էս ժողովուրդը, ինչքան մարդ են ձերբակալում, այնքան ավելի շատ մարդ ա հավաքվում»։
 
ՀԳ Առաջին նախագահը ամենալավը գիտի մեր ժողովրդի գժությունը։ Տեսակը։ այնքա՜ն շոշափելի գիտի։
 
Ակամայից Սևակի տողերն եմ հիշում․
 
Եվ ինձ լսելով՝
 
Կարող են ասել.
 
«Գժվե՞լ է, ի՜նչ է».
 
Իսկ ես էլ կասեմ.
 
«Այո՛, գժվե՜լ եմ,
 
Ինչո՞ւ չգժվել»:
 
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում:
 
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
 
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան