Սերժ Սարգսյանը պարգևատրել է Դավիթ Թովմասյանին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի շնորհակալագրով:
 
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.
 
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով»,- ասված է կարգադրության մեջ։