Երեկ տեղեկացանք, որ Մոսկվայից բազմաթիվ հայեր ավտոերթով շարժվել են ու գալիս են Հայաստան՝ մասնակցելու ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ցույցերին։ Ամենայն հավանականությամբ վաղը նրանք այստեղ կլինեն։ Միևնույն ժամանակ երեկ բազմամարդ ցույցեր են անցկացվել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
 
Լոս Անջելեսում բազմաթիվ հայեր մեքենաներով, Հայաստանի դրոշը պարզած երեկ ցույց են արել Լոս Անջելեսի փողոցներում։ Այս օրերին տեսանյութեր են հայտնվում ֆեյսբուքում, որտեղ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները կոչով դիմում են ողջ սփյուռքի հայերին՝ չնստել տանը, դուրս գալ փողոց ու ցույցեր անել տվյալ երկրի դեսպանատների, հյուպատոսարանների առաջ, իսկ ովքեր կարող են գալ Երևան, թող գան ու այստեղ իրենց բողոքն արտահայտեն ընդդեմ Սերժ Սարգսյանի։