Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում մի տղամարդ է մահացել։
 
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, 36-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել։ Սրտի արատ ունեցող քաղաքացու ինքնզգացողության վատացումից հետո մոտակա հիվանդանոց  տեղափոխելու ընթացքում, ինչպես նաեւ կլինիկայում սրտի աշխատանքի վերականգնման նպատակով իրականացված անհրաժեշտ միջամտությունները ցանկալի արդյունք չեն տվել։
Մի տղա երեխա ուշագնացության հետեւանքով ակնակապի շրջանում ստացած վնասվածք է ստացել։ Հրապարակում հերթապահող շտապօգնության բրիգադը տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության այլ մեքենայով կազմակերպել է երեխայի հոսպիտալացվումը մանկական  բժշկական կենտրոն։  Նրան ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո դուրս են գրվել։
Նշենք, որ ապրիլի 23ին, ժամը 21.30-ի դրությամբ Երեւանի հիվանդանոցներում բուժում է ստանում  հանրահավաքների ընթացքում տուժած 7 քաղաքացի։ Նրանցից 4-ն ընդունվել է երեկ։ Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների հոգատար հսկողության նեքո։