
Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին: Շնորհակալ եմ։
Սա, թերևս, Սերժ Սարգսյանի ձեռագիրը չեր ու նա ոչ մի պարագայում առանց բախման, դժվար թե հանձներ իշխանությունը ու նամանավանդ այն պարագայում, երբ ընդամնեը մեկ օր առաջ իրենից հրաժարական պահանջողների գործողությունները անօրեն էր համարում: Այստեղ գուցե լինի նաև թաքնված հետյալ խաղը, որը պետք է բացառել: Շանթ հեռուստաընկերության եթերով տված իր հարցազրույցում, Սերժ Սարգսյանը ասաց, որ նա կարող էր տվերային իշխանության ձևով կառավարել երկիրը, ինչը, սակայն ճիշտ չի համարում: Իսկ այսօր, երբ հասարակական ճնշումը ծայրաստիճան մեծ է, նա որոշեց հրաժարական տալ:
Հնարավոր է, որ առաջարկվի վարչապետի պաշտոնում նշանակել Կարեն Կարապետյանի, թեկուզ և ժամանակավոր: Բոլոր դեպքերում, հարկավոր է այս պահից սկսած բացառել որևէ հանրապետականի վարչապետի պաշտոնում ստանձնելը և ցրել Ազգային ժողովը, որպեսզի հանրապետականները հնարավորություն չունենան ընտրեն իրենց "հարմար" վարչապետի: