ՊԲ-ն հերքում է  հայկակաՀայկական կողմը չի թիրախավորում խաղաղ բնակավայրերն կողմը չի թիրախավորում խաղաղ բնակավայրերՊԲ-ն հերքում է  հայկական կողմը չի թիրախավորում խաղաղ բնակավայրեր 
 
Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը, իսկ առաջնագծում հակառակորդի հետագա սադրանքների դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: