Ինչպես արդեն հայտնի է, ժամեր առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Հասարակական ճնշումն այնքան մեծ էր, որ էլ ոչ մի ձևով հնարավոր չէր նման պայմաններում պահել իշխանությունը, ինչն էլ պատճառ դարձավ վերջինիս հրաժարական տալուն: Քիչ առաջ, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հաստատեց, որ գնալու է մինչև վերջ և որ հանրապետականները պետք է ընդունեն ժողովրդի հաղթանակը:
 
Հետաքրքիր է թե այս պարագայւմ ինչպիսին կլինի Սերժ սարգսյանի եղբայր՝  Ալեքսանդր Սարգսյանի հետագա ճակատագիրը: Վերջինս հասարակության մեջ հայտնի է ամեն բիզնես 50/50 անելու ցանկությամբ ու ժողովուրդը նույն կերպ դժգոհում էր նաև նախկին վերչապետի եղբոր գործողություններից:
 
Թեպետ, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ վենդետա չի լինելու, սակայն այդուհանդերձ հասարակության մեջ խոսակցություններ է գնում, որ այլևս չպետք է հանդուրժել Սաշիկի անօրեն արարքներն ու պետք է օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն նմանատիպ բոլոր արարքները: