Իշխանությունը արդեն գտնվում է ժողովրդի ձեռքում եւ, պատկերավոր ասած, դիմադրությունն անիմաստ է: Այս մասին ասել է ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է life.ru–ն։
 
Հարցին, իսկ եթե չհասկանան, Փաշինյանը նկատել է. «Սերժ Սարգսյանն էլ չէր հասկանում, իսկ ինչ եղավ հետո։ Նույնը կլինի նրանց հետ, որոնք կշարունակեն այդ ոգով»,–նշել է նա։
 
Իսկ հարցին, թե ցանկանում է Նիկոլ Փաշինյանը դառնալ նախագահ, վարչապետ, նա հայտնել է. «Եթե ժողովուրդը այդպիսի պատասխանատվություն դնի ինձ վրա, չեմ հրաժարվի»։