Սաակաշվիլիի հանդեպ կիրառել տնային կալանք
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստվում է դատարան ներկայացնել փաստաթղթերի փաթեթ՝ պահանջելով «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի հանդեպ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:
 
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Անդրեյ Լիսենկոն:
 
«Պետք է պահպանվի դատարան փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը, դրա համար էլ հիմա դատախազները փաստաթղթեր են պատրաստում»,- նշել է Լիսենկոն: Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի «հանցավոր կազմակերպությանն աջակցելու համար»: