Գործող ռեժիմի պատվարներից մեկն էլ ոստիկանությունն էր՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։ Այս օրերին ոստիկանները ոչ միայն բիրտ ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ, այլեւ Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի բանդաներն էին գլխավոր դերակատարները, հատկապես Էրեբունու դեպքերի ժամանակ։ Իսկ Արշակի մերձավորները՝ եղբոր գլխավորությամբ, անգամ անչափահասների էին ծեծի ենթարկել եւ տեսանյութն էլ կա համացանցում։ Եւ եթե վարչապետ Սերժ Սարգսյանը հեռանում է, առաջին հերթին պետք է փոխվեն ուժային կառույցների եւ հատկապես՝ ոստիկանության ղեկավարը։ Այսօր փաստաբան Ամալյա Ավագյանն, օրինակ, ֆեյսբուքում գրել է․ «Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Ես, որպես հայ կին եւ մայր առաջինը պահանջում եմ անհապաղ բոլոր ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, նրանք սովետական՝ Քոչարյանի եւ Սերժի կադրերն են։ Հատկապես՝ Վովա Գասպարյանը րոպե առաջ պետք է հրաժարական տա, քանի որ այս օրերին մեր բոլորի աչքի առաջ իր հրամանով ոստիկանները ծեծի էին ենթարկում մեր երիտասարդներին եւ մասսայական անկարգությունները միայն նրանք էին կատարում։ Պահանջում եմ․․․»։
 
Սակայն այն պահին երբ նման ստատուսներ էին գրվում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունում էր նույն ոստիկանապետ Վովա Գասպարյանին եւ շնորհակալություն հայտնում «ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և հանդուրժողականության համար»: Վարչապետի պաշտոնակատարը նաեւ կարևորել է «հանրապետությունում հասարակական կարգի պահպանման, հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը: Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրների լուծումը»:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում