Նախօրեին հանրապետության հրապարակում ցույցի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ թավշյա հեղափոխության բոլոր ձերբակալված անդամներն անհապաղ ազատ արձակվելու վերաբերյալ:
 
Հայտնի է նաև, որ Փաշինյանը ցուցակ է ներկայացրել շարժման օրերին բոլոր ձերբակալված  և կալանավորված անձանց անուններով՝ պահանջելով, որ նրանք բոլորն ազատ արձակվեն։
 
Պարզվում է այդ ցուցակում ներառված են եղել նաև ապրիլի 17-ի ուշ երեկոյան Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգություններ կատարած անձանց անունները, ովքեր ոչնչացրել և վնասվել են տարածքում առկա հանրային գույքը: Կատարված վայրագությունների տեսագրությունները հեղեղել էին ամբողջ համացանցը։
Ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ անձինք իրենց հետ կապ չունեն և որ դա սադրանք է:
 
Անկարգությունների դեպքերի առթիվ հարուցվեց քրեական գործ, և 3 անձ կալանավորվեց, որոնց գործողությունները տեսանելի էր տեսագրության մեջ և երևում էր, թե ինպես են կոտրում լուսաֆորը, ճանապարհային նշանները։ Նրանց մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
 
Այսօր արդեն, երբ երկրի վարչապետը հրաժարական է տվել, ընդդեմ նրա վարչապետության շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պահանջել է ազատ արձակել վայրագությունների մեջ մեղադրվողներին, թեեւ օրեր առաջ հայտարարում էր, թե նրանք իրենց շարժման հետ կապ չունեն։ Պարզվում է ունեն,եւ ջարդարարների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերանայվել է դատախազի կողմից։
 
Փաստորեն նույն ջրբաժանը պահպանվում է. Իշխանության համար պայքարող ընդդիմության ներկայացուցիչը, փաստացի, պահանջում է չպատժել ակնհայտ հանցագործություն կատարածներին, քանի որ նրանք իր շարժման մասնակիցներն են։
 
 
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում