Մինիվենի վարորդ Ալեք Մինասյանը, որը Տորոնտոյում վրաերթի էր ենթարկել հետիոտներին, ինչի արդյունքում 10 մարդ էր մահացել, խնդրել է ոստիկանությանը սպանել իրեն: CBSNews-ը հաղորդում է, որ դեպքից անմիջապես հետո Մինասյանը փորձել է փախչել, սակայն ոստիկաններն արագ ձերբակալել են նրան: Ձերբակալման ժամանակ 25-ամյա վարորդը գոռացել է, որ ոստիկանները կրակեն իր վրա եւ սպանեն:
 
CBSNews-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը դեռ չգիտի հանցագործի շարժառիթները: Սակայն իրավապահները հակված են այն մտքին, որ ողբերգությունը ահաբեկչություն չէր: Սակայն ոստիկանները միեւնույն ժամանակ կարծում են, որ վրաերթը կանխամտածված է եղել: Ավելի վաղ Մինասյանը իրավապահների հետ որեւէ առնչություն չի ունեցել: Համաձայն սոցցանցի նրա էջի՝ Մինասյանն ապրում է Տորոնտոյի մերձակայքում եւ քոլեջի ուսանող է:
 
Հային սպանության համար մեղադրանք է ներկայացվել:
 
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել վաղ առավոտյան, վրաերթի հետեւանքով 10 մարդ մահացել է, 15-ը՝ վիրավորվել: