Կենդանակերպի այս նշանները պարտությունը տեսնում են մղձավանջային երազներումԻհարկե, մեզանից ոչ մեկն էլ չի սիրում պարտվել։ Բոլորս էլ ցանկանում ենք հաղթող լինել, բայց կյանքում հաճախ են հիասթափություններ լինում։ Միայն թե մարդկանց մի մասը պարտությունը հանգիստ է ընդունում, մյուս մասը՝ ծայրահեղ հիվանդագին։Կենդանակերպի այս նշանները պարտությունը տեսնում են մղձավանջային երազներում։
 
Կույս։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց պրոտեկցիոնիզմով։ Նրանց մոտ ամեն ինչ պետք է իդեալական լինի։ Իսկ եթե նրանք անհաջողության են բախվում, դա նրանց պարզապես տապալում է։ Ամեն ինչ պետք է իդեալական լինի նախօրոք որոշված ժամին։ Ձախողումը Կույսերին հեշտությամբ կարող է դեպրեսիայի մեջ գցել։ Նրանք կատարելության նկատմամբ մոլուցք ունեն։
 
Այծեղջյուր։ Կարգապահությունն ու ինքնավերահսկողությունն Այծեղջյուրին առաջ տանող երկու ուժերն են։ Արդեն իսկ հստակեցված ծրագրերից ու կարգուկանոնից Այծեղջյուրին կարող են շեղել միայն լուրջ և անկանխատեսելի հանգամանքները։ Այծեղջյուրները հազվադեպ են շեղվում դիետաներից և բաց թողնում կարևոր մարզումները։ Բայց կառուցվածքային մոտեցումը ոչ միշտ է հնարավոր։ Նրանք պարտությունն ընդունում են՝ որպես անձնական վիրավորանք։
 
Առյուծ։ Հպարտ են, եսասեր, այդ պատճառով էլ պարտությունը նրանց արժանապատվությունից վեր է։ Առյուծները միշտ վստահ են սեփական ուժերին, ինչը նրանց բնավորության ուժեղ կողմն է։ Բայց երբեմն ճակատագիրն այլ կերպ է վարվում, և Առյուծները կարող են անհաջողություններ ունենալ։ Սա լրջորեն խոցում է նրանց ինքնագնահատականը։ Բայց հարկավո՞ր է այդքան անհանգստանալ։ Միշտ հարկավոր է հիշել, որ ամեն բան հնարավոր չէ հաշվարկել և վերահսկել։ Բոլորն էլ սխալներ թույլ են տալիս։