Ես ահավոր հիասթափված եմ, անկեղծ ասած, երբ որ ես ու իմ ընկերները առաջին օրերից իջնում էինք, սրա համար չէինք պայքարում, ավելի կոնկրետ 
-ես չէի պայքարում, որ Նիկոլը հրապարակում խոսա, իսկ մի 200 մարդ էդ ժամին Ամիրյանը փակած աշխարհը մերնայի տակ պարի
- ես չէի պայքարում, որ գեղցիք (չխառնել գյուղացու հետ, էսի մի հատ ուրիշ կենդանու տեսակա) գան 
Նիվի համարները հանեն, մայթին կայնած կապոտին պիվա խմեն
- ես չէի պայքարում, որ մի հատ չաթլախ համարները հանած աջ կողմով աբգոն անի, խփի 1 տարեկան երեխուն, կիսամեռած հիվանդանոց պառկացնի
- ես չէի պայքարում, որ գաղափարին չտիրապետող համբալներ գիշերվա 12-ին սիգնալ տան ու փողոց փակեն, երբ բառացի ասվածա, որ մինչև 7-ն ա ակցիաները
- ես չէի պայքարում, որ ինձնից հետո վերջին օրը կաբլուկներով գյաջված ուռոդները իջնեն հրապարակ, սելֆի քցեն ու գրեն "MENK HAXTECINK" 
-ես չէի պայքարում, որ ինչքան թուլա կա, իջնի դրիֆտ անի՝ առանց ռույլ բռնել իմանալու, տա ուրիշի ավտոներ ցխի ու մարդ քցի տակը
Վոբշմ էն տիպի ճնշող վատ վիճակա, քաղաք չեմ կարում մնամ, փախնում եմ պռոստը, էսա պետք փոխել, մարդկանց ա մարդ պետք սարքել, վաբշե պայքարի հոգի չեմ զգում, սաղ իջել են կայֆավատ ըլնելու, իրանց երկիրը չի հետաքրքրում։ Երնեկ նրանց, ովքեր առաջին օրերի էդ սերը, հարգանքը ու հոգատարությունը տեսան, մեռնեմ ձեր ջանին։
 
Վահե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից