
Մասնավորապես՝ 2015 թ.-ից մինչև այսօր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 500 միլիոն դոլարի ներդրում է կատարվել: Ոլորտները տարբեր են՝ արդյունաբերությունից մինչև շինարարություն, փոքր ու միջին բիզնեսից մինչև արևային համակարգեր, զբոսաշրջություն, սպորտ: Ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրում է արվել նաև հեղափոխական՝ չորրորդ սերնդի՝ բիթքոին և բլոքչեին տեխնոլոգիաները զարգացնելու համար: Կասկած անգամ չկա, որ համաժողովրդական շարժման հաղթանակը Ծառուկյանին թույլ կտա կրկնակի եռանդով և ոգևորվածությամբ լծվել այս գործին, ինչն էլ իր հերթին նոր ազդակ կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իշխանափոխությունն իրականացնել սահմանադրական մեխանիզմով, այսինքն՝ խորհրդարանում քվեարկությամբ, որտեղ իր խմբակցությունն ունի 9 պատգամավոր: Երեկ հանրահավաքում նա հույս հայտնեց, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, որոնք անցել են շարժման կողմը, կքվեարկեն ժողովրդի թեկնածուի, այսինքն՝ իր օգտին: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի հետ կայացած երկու հանդիպումների արդյունքում Ծառուկյանը որոշում է կայացրել աջակցել այն թեկնածուին, որին կառաջադրի ժողովորդը: Նման հեռանկարը պատային դրության մեջ կդնի դեռևս իշխանություն հանդիսացող Հանրապետական կուսակցությանը, և մասնավորապես Կարեն Կարապետյանին՝ զրկելով նրան մանևրելու ցանկացած հնարավորությունից: Բոլորիս հիշողության մեջ թարմ է այն տնտեսական պրեսինգը, որի տակ Կարապետյանի կառավարման ժամանակահատվածում գտնվում էր Ծառուկյանը և նրա բիզնեսը: Վերջին՝ ամենահիշարժան օրինակը՝ Առինջ Մոլում ՊԵկ կողմից ծավալած տոտալ ստուգումներն էին, որոնք սկիզբ առան անմիջապես այն բանից հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները օբյեկտիվ քննադատության ենթարկեցին կառավարության ապաշնորհ գործունեությունը: Ուշագրավ է նաև, որ այդ ստուգումների ընթացքում որևէ խախտում հայտնաբերել չհաջողվեց:
Ծառուկյանի միանալով շարժումը նոր թափ է հավաքելու և հրապարակը դատարկ չի մնա՝ ինչի վրա թերևս հույս էր դնում փրփուրներից կառչող ՀՀԿ-ն: Երեկ Կարեն Կարապետյանի կողմից նախաձեռնած հակահեղափոխության փորձը ամբողջությամբ ձախողված կարելի է համարել: Եթե Կարապետյանը անգամ մտքի ծայրով անցկացնում էր համաժողովրդական շարժման մասնակիցների նկատմաբ բռնի ուժ գործադրելու և այդ միջոցով իշխանությունը պահպանելու սցենարը, ապա այժմ նա ստիպված է դրանից հրաժարվել՝ քանի որ Ծառուկյանի միանալը նաև անվտանգության երաշխիք է, որը թույլ կտա կանխել արյունահեղությունը: Կարապետյանը քաջ գիտակցում է, որ իր առջև այժմ ոչ թե պարզապես երիտասարդներ են, որոնք չունեն քաղաքական, տնտեսական, ուժային լուրջ կշիռ, այլ մի ուժ է, որը տիրապետում է նշվածներից յուրաքանչյուրին:
Այս պահին միանշանակ կարող ենք ասել, որ իշխանությունների խաղաքարտերը խառնեց Գագիկ Ծառուկյանի անվերապահ աջակցությունը փողոցում ծավալվող համաժողովրդական շարժմանը, որի վերջնական հաղթանակը որևէ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում: