Դերասան Հովհաննես Դավթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել թավշյա հեղափոխության թեմայով: Դրանում նա խոսում է այն մասին, թե ինչպես երիտասարդները կարողացան խաղաղ ճանապարհով, առանց արյուն թափելու հասնել նրան, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա վարչապետի պաշտոնից:
 
«Չեմ ասում՝ մեր նոր վարչապետը գերան էր, մենք էինք չոփը գերան սարքել»,- ասում է նա:
 
Տեսանյութում Հովհաննեսը #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կերպարով է: Կրում է այնպիսի հագուստ եւ ուսապարկ, ինչպիսին Փաշինյանը: