Պարզվում է Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել։ Այլ իր լիազորությունները ստանձնել է առաջին փոխվարչապետը` Սարգսյանի կողմից լիազորությունների կատարման անհնարինության հիմքով։ Այսինքն Սարգսյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ անհնարին է եղել իր հետագա պաշտոնավարումը, որը օրինակ կարող էր լինել հիվանդության պատճառով կամ մեկ այլ պատճառով: Իսկ հրաժարական ՀՀ նախագահին ներկայացրել է Կ.Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունը, որը ապրիլի 21-ի կառավարության ընդունված կարգով իրականացնում է վարչապետի լիազորությունները։
 
Ինչպես նշում են աչալուրջ վերլուծաբանները այս իրավական հիմնավորման մեջ «խութեր» են թաքնված, որոնք շուտով` ի հայտ են գալու։ Նոր Սահմանադրությունը կարող է խնդիրներ ստեղծել ընդդիմադիր թեկնածուների առաջադրման համար: Ընդհուպ մինչև Ելք-ի առաջադրված վարչապետի թեկնածուին ԱԺ-ում չգրանցելը կամ կոնֆլիկտը ՍԴ հասցնելը։
 
Ահա կառավարության որոշման լուսանկարը, որը փաստում է, որ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ իր հետագա պաշտոնավարումն անհնարին է եղել: Թվում է, թե մեծ տարբերություն չկա այս տերմինների միջև, բայց իրականում այս բառերից յուրաքանչյուրի օգտագործման համար տարբեր լուծումներ են առաջարկվում Սահմանադրությամբ: