Որոշումը, թե ով պետք է կառավարի Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում՝ համընդհանուր կոնսենսուսի հիման վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Հենց Հայաստանի ներսում պետք է տեղի ունենա կոնսեսնուսի և համընդհանուր համաձայնության որոշումը, ինչպես նաև այն, թե ով պետք է կառավարի այդ երկիրը, ինչպիսի կուրս պետք է ընտրվի և այդպես շարունակ»,- ասել է Զախարովան՝ ավելացնելով, որ դրա հիմքը պետք է լինի երկրի օրենսդրությունը:
Պատասխանելով ռուս դիվանագետների և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման մասին հարցին՝ Զախարովան ասել է, որ նման հանդիպումները հանդիսանում են միջազգային նորմալ պրակտիկա: «Մենք այստեղ որևէ դատապարտելի բան չենք տեսնում: Ինչպես այսօր ասել եմ, դրանք անցկացվում են նաև դեսպանատների և նախարարների մակարդակներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: