Հ Ա Վ Ա Տ Ո Ւ Մ Ե Մ... Հայաստանյան քաղաքական գործիչների ու կուսակցությունների հանդեպ միշտ էլ,մեղմ ասած,արժանահավատ չեմ եղել:
 
Անշուշտ,քաղաքականությունն ինքնին՝ շահ է,նպատակ,իշխանություն,բայց,ախր մեր ժողովուրդն էլ ինքնատիպ ժողովուրդ է,սիրում է յուրովի գնահատել հայ տղամարդուն վայելն ու անվայելը...Եվ,ահա,տարիներ շարունակ,իրենց քաղաքական աճպարարություններով հիասթափեցրած քաղաքական գործիչները ձևավորեցին մի մթնոլորտ,որտեղ ապրելն ու հավատալն այլևս անհանդուրժելի էին. արտագաղթի գլխավոր և հիմնական դրդապատճառն ահա այս հանդիսացավ: ... Նիկոլին՝ հավատում եմ: Քաղաքականը մի կողմ դրած... Հավատում եմ,որ շտկելու,փոխելու,կառուցելու նպատակներով է առաջնորդվում:
 
Որ բոլորիս երազած Հայաստանն է ուզում,գիտակցելով նաև,որ հակառակ դեպքում՝ իր դեմ է շրջելու իր իսկ կողմից հիմնադրած ժողովրդական շարժման այս նորովի մտածողությունն ու մոտեցումները, քանզի,հաղթանակի համն զգացած մեր ժողովրդին կանգնեցնելն այլևս անհնար է լինելու... Հարկավոր է ամեն ինչ անել,որ այս հաղթանակն ամրապնդվի,և ես մեկն եմ լինելու՝ հարյուր հազարավորներից. ցանկալի կլիներ՝ միլիոնավորներից: