ԱՄՆ կառավարությունը դի­վանագիտական խողովակներով Նիկոլ Փաշինյանին զգուշացրել է միջպետական ճանապարհների փակման վտանգավորության մա­սին:   Խոսքը, մասնավորապես, Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող ճանապարհի մասին է, որն ապահովում է Սեւ ծովի Բաթումի եւ Փոթի նավահանգիստնե­րից բեռների տեղափոխումը Պար­սից ծոցի Բանդեր Աբաս նավա­հանգիստ:
 
Փաշինյանին զգուշաց­վել է, որ այդ տարանցիկ ճանա­պարհի փակումը ոչ մի կապ չունի իշխանության հարցի վիճարկման հետ եւ մեծ վնաս է հասցնում Հայաստանի պետականությանը՝ ոչ մի օգուտ չտալով շարժմանը:   
 
Հենց այդ պատճառով է, որ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց զերծ մնալ միջպետական ճանա­պարհները շրջափակելուց: