Հայտնի ու սիրված հեռուստահաղորդավարուհի Լուսինե բադալյանը, մշտապես եղել է ընդվզող հասարակության կողքին և իր ներկայությամբ, իր կոչերով ու հորդորներով իր կարևոր մասնակցությունն է ունեցել այս կամ այն բողոքի ցույցերին:
 
Լուսնինեն, այս անգամ ևս անտարբեր չգտնվեց ու համաժողովրդական պայքարի առաջին իսկ օրվանից ակտիվ դերակատարում ունեցավ:
Օրեր առաջ, սիրված հաղորդավարուհին իր ֆեյբուքյան էջում մի գրառում էր արել, որը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ամենաքննարկվողներից մեկ ու միանգամից մեծ տարածում գտավ համացանցում: 
Պատճառն այն էր, որ Լուսինեն խոսում էր անկեղծ, պարզ ու հետաքրքիր: Նրա գրառման մեջ չկար ավելորդ հուզականություն. ամեն բան շարադրված էր շատ հստակ:
Կարևորն այստեղ այն էր, որ նա իր գրառումով հերթական բողոքական խոսքը չէր, որ ասում էր, այլ այդ խոսքի կառուցողական բնույթի էությունը:
Հուսանք, որ Լուսնինե պես մտավորականները, հայական շոուբիզնես ասվածում կավելանան ու հասակությանը իրենց կարևոր հորդորներով պիտանի կլինեն: