Ապրիլի 27-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1989թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը, տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այն դուրս բերել ձորից: