«Նրանք, ովքեր ասում են՝ եթե ռուսը չլինի՝ մենք կորած ենք, ազգային դավաճաններ են: Կարծում եմ՝ ավելի լավ է կորած լինենք, քան թե այս կարգավիճակում: Սերժիկին ու Ռոբերտին ռուսական հատուկ ծառայությունները բերեցին:
 
Հաշվի առեք նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, և եթե այսպես շարունակվի՝ մենք քաշված ենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Պուտինն ո՞վ է, որ վախենաս ու չխոսես նրա մասին: Նրանց մտավորականությունն էլ է դեմ Պուտինին: ՌԴ-ն միշտ կարողացել է հրաշալի զինատեսակներ պատրաստել, բայց ոչ արդուկ ու կոշիկ: Տնտեսությունը միշտ թույլ է: Հայաստանը պետք է դառնա անկախ պետություն»: