SHAMSHYN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
 
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակչուհի՝ 53-ամյա Ն. Դ-ից, ով հայտնել է, որ ժամը 21։00-ի սահմաններում իրենց շենքում 2 հոգի բռնություն են կիրառել իր որդու՝ 17-ամյա Մ. Ա.-ի նկատմամբ, որի ժամանակ նրանք փորձել են երեխայի պարանոցին եղած ոսկյա շղթայով խեղդել նրան։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացու ահազանգով մեկնել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ Մ. Ա.-ի նկատմամբ բռնություն են կիրառել Ն. Պ.-ն և Գ. Հ.-ն։
 
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Դ.-ն Հայաստանում ճանաչված անձնավորություն է, Երևանի ճանաչված ԲՈՒՀ-երից մեկի դոցենտ, ու, քանի որ դեպքին առնչություն ունեն անչափահասներ, որոշ մանրամասներ չենք հրապարակում։
 
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: