
Բլյուզ ոճի հայտնի բրիտանացի կատարող Քրիս Ռին ուշագնաց է եղել Օքսֆորդում համերգի ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երաժիշտը հոսպիտալացվել է:
Ականատեսների պատմելով՝ երգերից մեկի կատարման ժամանակ Ռին անսպասելիորեն բռնվել է բարձրախոսից ու հետո ընկել բեմի վրա: Դրանից անմիջապես հետո նրան հիվանդանոց են տեղափոխել:
Այժմ բժիշկները երաժշտի վիճակը կայուն են գնահատում:
Հայտնի է, որ նախորդ տարի Ռին սրտի կաթված էր տարել: