Համազգային ոգևորության մեջ այս նոտան է՝ գրառումներից, ելույթներից ելնելով եմ ասում, որ ՀՀԿ-ում առնետավազք է, շատերը վազում են Նիկոլ Փաշինյանի մոտ ու ՀՀԿ-ն հա՜յ- հա՜յ կազմաքանդվում է։ Նույնիսկ հաշվվում է, թե ՀՀԿ-ն քանի ձայն է տալու Նիկոլ Փաշինյանին։
 
Ոգևորությունը լավ բան է, բայց մեծամասշտաբ գործերում շատ վտանգավոր։ Հետո գիտե՞ք ինչքան ծանր է նստում մարդկանց վրա, երբ տեղափոխվում են իրական դաշտ։ Այդ հիասթափությունը ժողովուրդը քանի՜- քանի՜ անգամ ապրել է, որը շատ թանկ է նստել նրա վրա։ Ոնց որ բարձրությունից միանգամից ընկնես։
 
Երեկ «Մարիոթ» հյուրանոցում հարցին, թե կա՞ն կան ՀՀԿ-ական պատգամավորներ, որոնք պատրաստ են մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, Փաշինյանը բառացի ասաց.
 
«Եթե անուններ չկան, ուրեմն չկան միացածներ, որովհետև ինձ համար քաղաքականությունը հրապարակային գործընթաց է: Հազար մարդ կարող է հազար բան ասել խորհրդապահական խողովակներով, բայց քանի դեռ հրապարակային բան չի ասվել, ես չեմ կարող որևէ բան ասել»:
 
Պարզ, սթափ պատասխան, որից հասկանում ես, որ ՀՀԿ-ն իր սահմաններն ամուր է պահում ու դե ֆակտո գոնե առայժմ սահմանային ճեղք կամ առնետավազք չկա։
 
Սա մտորելու տեղիք չի՞ տալիս․․․
 
 
Հասմիկ Բաբաջանյան