Հիշեցնենք, որ  ժամեր առաջ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ այսօր ԲՀԿ առաջնորդը հանդես է գալու հայտարարությամբ:
 
Այն հարցին թե արդյոք հնարավոր էր՝ Գագիկ Ծառուկյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում,  Տոնոյանը պատասխանել էր հետևյալ կերպ...
...Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժն է և շատ բնական է, որ մենք դիտարկում ենք վարչապետի սեփական թեկնածու ունենալու հանգամանքը:
 Տարիներ շարունակ հենց մեր քաղաքական թիմն է` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ առաջարկել մեր երկրի տնտեսությունը վերակենդանացնելուն միտված բազմաթիվ ծրագրեր, նախանշել երկրի զարգացման տեսլական, ինչպես նաև այն կյանքի կոչելու հստակ մեխանիզմներ, ցույց տվել ճանապարհներ:
Հիշեք նախընտրական շրջանում մեր առաջարկած 15 ծրագրային կետերը, որոնց իրականացման դեպքում ամենասեղմ ժամկետներում մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ էին տեսնելու:
Այս բոլոր ծրագրերի իրականացման գործնական մեխանիզմներին տիրապետում է Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է...
Քիչ առաջ Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված էր...
Ես մտադիր չեմ իմ թեկնածությունը առաջադրել և կսատարեմ Փաշինյանին: