Հիշեցնենք, որ երեկ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրառում էր արել, որտեղ ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կոչին, հայտարարել էր, որ ինքն անձամբ՝ սոցիալական ցանցերով կտարածի Փաշինյանի կնոջ հեռախոսի համարը, նրա համարը, որպեսզի Փաշինյանին ու իր կնոջը հայհոյեն լիուլի…

Հիշեցնենք նաև, որ Մարգարիտ Եսայանին վրդովեցրած կոչն արել էր Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ՝ վերջինիս կինը և բացի այդ, Փաշինյանն ասել էր, որ հնարավոր է հրապարակվեն պատգամավորների հեռախոսահամարները, այլ ոչ՝ նրաց ընտանիքի անդամներինը:

Խոսքն այստեղ տվյալ կոչի ճիշտ ու սխալի մասին չէ, այլ նրա, որ ՀՀԿ-ական պատգամավորը, թերևս, լավ չի տարանջատում քաղաքականությունը՝ անձնականից:

Իսկ եթե այնուամենայիվ խոսք է գնացել Նիկոլի կնոջ՝ Աննա Հակոբյանի մասին, ապա մի փոքր էքսկուրս անենք ու տեսնենք ՀՀԿ-ական տիկնանց ու Աննայի տարբերությունը:

Թվարկենք ՀՀԿ-ի կին պատգամավորներից ընդամենը միքանիսի ունեցվածքը...

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան. նա հայտարարագրել է TOYOTA PRIUS 1.8 HYBRID մակնիշի ավտոմեքենա, դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1,5 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը 4 մլն 983 հազար դրամ է։

Հերմինե Նաղդալյանը հայտարարագրել է 25 մլն դրամ, 5,000 ԱՄՆ դոլար, տարեկան եկամուտը կազմում է 275,413,380 դրամ։

Շուշան Սարդարյանը հայտարարագրել է BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա, նրա դրամական միջոցները կազմում են 3 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտը 7 մլն 829 հազար դրամ է։

Մարգարիտ Եսայանի տարեկան եկամուտը 2 մլն 302 հազար դրամ է։ Պետք է նկատենք, որ տիկին Եսայանն այս առումով առավել համեստ դիրք ունի:

Ռուզաննա Մուրադյանի տարեկան եկամուտը 6մլն 786 հազար դրամ է։

Իսկ հիմա կարճ ՝Աննա Հակոբյանի մասին:

Աննա Հակոբյանը եւս մանսագիտությամբ լրագրող է եւ հանդիսանում է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Հասարակությունը նրա մասին տեղեկացավ և ճանաչեց միայն այս համաժողովրդական