Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) դարձավ Եվրոպայի 2018 թ. չեմպիոն: Այսօր՝ ապրիլի 27-ին, Իսրայելում՝ Թել Ավիվում, ընթացող մցրաշարի եզրափակչում նա հաղթեց ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին: Ինչպես նշում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, այսպիսով նա 13 տարի անց կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը:73 կգ քաշային կարգում Հայաստանն է ներկայացրել նաեւ Արսեն Ղազարյանը: Նա զբաղեցրել է 5-րդ տեղը: ՀՀ 3-րդ մասնակիցը՝ 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը, պարտվել է առաջին գոտեմարտում:

Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 26-ին: Կավարտվի 28-ին:73 կգ քաշային կարգում Հայաստանն է ներկայացրել նաեւ Արսեն Ղազարյանը: Նա զբաղեցրել է 5-րդ տեղը: ՀՀ 3-րդ մասնակիցը՝ 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը, պարտվել է առաջին գոտեմարտում: