Փրկարարները բացել են փակ դռներըԴեկտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Արմավիր, Արարատի մարզի Վեդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
 
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: