Southwest Airlines ընկերության ուղևորուհին ավիափոխադրողին և շարժիչների արտադրողին դատի է տվել՝ պահանջելով բարոյական և նյութական վնասի փոխհատուցում, որ նա ստացել է վթարային վայրէջքի ժամանակ: Լիլյա Չավեսը հայցում նշում է, որ չի կարողանում ձերբազատվել «հետտրավմատիկ սթրեսից, տագնապի զգացողությունից, ընկճախտից և ֆիզիկական վնասվածքների հետևանքներից»: Նրա կարծիքով՝ ավիաընկերության սեփականատերը կամ պետք է անհապաղ վայրէջք իրականացներ, կամ զգուշացներ թռիչքի վտանգավորության մասին: «Դրա փոխարեն Southwest Airlines շարունակում էր իրականացնել պարբերական չվերթը՝ չնայած գիտեր, որ թռչելն անվտանգ չէ»,- հայցից մեջբերում է TASS-ը: 
Подробнее: https://shabat.am/am/article/176657/AMN-um-ughevoruhin-dati-e-tvelПодробнее: https://shabat.am/am/article/176657/AMN-um-ughevoruhin-dati-e-tvel