Լիբանանի ԱԳ նախարարն կոչ է արել պատժամիջոցներ: սահմանել ԱՄՆ-ի դեմ
Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը կոչ է արել արաբական պետություններին պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ Երուսաղեմի հարցով որոշման պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Այդ որոշման դեմ պետք է նախազգուշական միջոցառումներ ընդունվեն՝ սկսած դիվանագիտական միջոցառումներից, հետո քաղաքականներից, իսկ այնուհետև արդեն տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ»,-ասվում է հայտարարությունում։ 
 
Շաբաթ օրը Կահիրեում կայացել է Արաբական պետությունների լիգայի արտահերթ հանդիպումը՝ նվիրված Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։ «Դա անհամատեղելի է խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի դերի հետ։ Մենք նոր երաշխավոր ենք փնտրում մեր արաբ եղբայրների ու միջազգային հանրության շրջանում»,-հայտարարել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիկին։