Կալիֆորնիայի նահանգապետը ձմռանն անտառային հրդեհներն անվանել է «նոր նորմա»Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հայտնել է, որ ձմռանն անտառային հրդեհները «նոր նորմա» են դարձել նահանգի համար, հայտնում է Associated Press-ը։
 
Ինչպես նշել է նահանգապետը, նահանգում երաշտի և կլիմայի փոփոխությունների արդյունքում ի հայտ է եկել «նոր իրականություն», որտեղ մարդկանց կյանքն ու ունեցվածքը ողջ ժամանակ հրդեհների սպառնալիքի տակ են։
 
Չհանդարտվող քամին և խոնավության ցածր աստիճանը կարող են տանել նրան, որ հրդեհների մարման աշխատանքները շարունակվեն նաև սուրբծննդյան օրերին, ասել է Բրաունը։ Ավելի վաղ նահանգում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել։
 
Հրդեհի ճիրաններում է հայտնվել ավելի քան 585,3 քառակուսի կմ տարածք։ Կրակը ոչնչացրել է 1010 տուն ու կառույց, այն սպառնում է ևս 25 հազար օբյեկտի։