ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը, այսօր տեղի ունեցած՝ «Ծառուկյան» դաշինք և Նիկոլ Փաշինյան հանիպումից հետո պատասխանելով լրագրողների հետաքրքրող հարցերին նշեց, որ սատարելու են «ժողովրդի թեկնածու»՝ Նիկոլ Փաշինյանին:
«Մենք վստահ ենք մի բանում, որ այս համակարգը, որը տարիներ շարունակ արմատավորվել է, որ դեռևս 20-30 տարի բոլոր ճանապարհները պետք է անցնեն Մելիք Ադամյանով, էս համակարգի ողնաշարը համատեղ ուժերով ջարդելու արժանապատիվ հնարավորություն է ստեղծվել:
Պետք է առանց ուլտիմատումների, միավորել մեր բոլոր ուժերը երկիրը այս վիճակից դուրս բերելու համար»,-ասաց Ն.Զոհրաբյանը:
 
 Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցնակենլու խնդրին Ն. Զոհրաբյանը շտապեց նշել, որ դա ժամանակի հարց է, և որ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը միշտ դեմ է եղել առկա ռեյտինգային ընտրակարգին.
«Արտահերթ ընտրություն կազմակերպելը մեկ ժամում լուծելու խնդիր չէ, դրա համար առաջնային է, բորեփոխվի ընտրական օրենսգիրքը, հանելով ռեյտինգային ընտրակարգը, որը պարզապես ապաքաղաքականացրեց ընտրությունը»,-նշեց Ն. Զոհրաբյանըհավելոլով , որ կարծում է, որ մայիսի 1-ից հետո սկսվելու է սևագործ աշխատանք:
 
Հիշեցնենք, որ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, շաբաթ օրը հայտարարեց, որ իր ամբողջ թիմով մեկ մարդու պես ձայնը տալու է «ժողովրդի թեկնածուին»: