Հայաստանում ստեղծված հեղափոխական վիճակը տնտեսական մեծ հարված է հասցրել ՀՀԿ-ական  գործարար Սամվել Ալեքսանյանին: Հեղափոխության առաջին իսկ օրվանից ակտիվիստների շրջանում կային գործիչներ, որոնք առաջարկում էին բոյկոտել ՀՀԿ-ական գործարարներին պատկանող բիզնեսները ու մասնավորապես սուպերմարկետները: Սակայն սկզբում այդ կոչերին լայն զանգվածներ չէին միանում:
 
Իրավիճակը կտրուկ փոխվեց այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում էր, թե ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ինչպես է մի քանի երիտասադրների հետ, բռնություն կիրառում ճանապարհը փակած ակտիվիստին: Այս տեսանյութի տարածումից հետո անհամեմատ ավելացան կոչերը բոյկոտելու Ալեքսանյանին պատկանող Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը:
 
Եվ ահա Ալեքսանայնի սուպերմարկետի մի շարք աշխատակիցներ մեզ հետ զրույցում փաստում էին, որ գրեթե բոլոր սուպերմարկետներում առևտրի ծավալները խիստ ընկել են ու ստեղծված հեղափոխական վիճակի հետևանքով ամենամեծ վնասը հենց Երևան Սիթի սուպերմարկետների ցանցն է կրել:
 
Աղբյուր՝ politik.am