«Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր պատմել է, թե ինչ էր այսքան ժամանակ ուսապարկի մեջ:
 
«Ազատության» եթերում նա նշեց, որ ուսապարկում առաջին անհրաժեշտության իրեր էին:
«Համակարգիչ, լարեր, քաղցրավենիք», — նշեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել էր իր երեխաների մասին։
 «Մեծ աղջիկս ուսանող է, տղաս զորակոչիկ է, պատրաստվում է բանակ զորակոչվել, փոքր աղջիկս երեք տարեկան է, ունեմ նաև 12 տարեկան աղջիկ, ով դպրոցական է», — «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց նա։
Հարցին՝ հիմա կտեսնե՞նք, որ վարչապետի տղան գնում է բանակ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո՛, իհարկե՛»։