Հանրապետական խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարց ու պատասխանից հետո արձանագրենք, որ պատգամավորներն իրենց նախապես խնամքով ծրագրված և պատրաստված հարցերով այդպես էլ չկարողացան ծուղակի մեջ գցել Փաշինյանին, և նրա բոլոր պատասխանները միանշանակ հստակ էին, ընկալելի ու տրամաբանված: Եվ ընդհանրապես, արդեն կարելի է թերևս փաստել, որ ի դեմս Փաշինյանի մենք գործ ունենք ոչ թե ժողովրդից բացարձակ կտրված ինչոր կաբինետային, փոխկապավոր, օսլայված օձիքով կուսակցական հրահանգչի հետ, այլ՝ վառ, խարիզմատիկ և բառացիորեն ժողովրդի ծոցից դուրս եկած սովորական ուսապարկով և կամուֆլյաժային շապիկով մի բացառիկ քաղաքական գործչի հետ, որն աճել ու հասունացել է մեր բոլորիս աչքի առջև և որին այդքան էլ հեշտ չի լինի կուլ տալ կամ անտեսել:  Նիկոլ Փաշինյանին այսօր հետևում, նմանակում և պաշտում է մեր երկրի ողջ երիտասադրությունը՝ սկսած Հայաստանի խոշոր քաղաքներից մինչև ամենափոքր գյուղը: Նա նրանց բացարձակ կուռքն է, և առաջին հերթին՝ իր պարկեշտությամբ, պարզությամբ և աննկարագրելի ժողովրդականությամբ: Ես ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ ամերիկամետ եմ, ես՝ ՀԱՅԱՄԵՏ քաղաքական գործիչ եմ,- ասում է Փաշինյանը, և այսօր արդեն բոլորն են հավատում և աջակցում նրան: 
Подробнее: https://shabat.am/am/article/176877/-YEs-o%D5%9Bch-arevmtamet-em--o%D5%9Bch