Թավշյա հեղափոխությանը երիտասարդների եւ հատկապես շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցության եւ հետագա սպասելիքների մասին ՀԺ-ն զրուցել է ռեժիսոր եւ դերասան Տիգրան Նալչաջյանի հետ: - Տիգրան, դուք այն մարդկանցից եք, ով շարժման առաջին իսկ օրվանից ակտիվություն էր ցուցաբերում թե՛ իր ներկայությամբ, թե՛ համախմբման կոչերով: Ի սկզբանե հավատո՞ւմ էիք համաժովորդական այս շարժման հաղթանակին: