Բուհերում այս ընթացքում քննությունների շրջան է կամ մոտենում է այդ ժամանակահատվածը: Ուսանողներից շատերը, սակայն դասադուլների են մասնակցել եւ հնարավոր է պատրաստ չեն քննական գործընթացին: Երեւանի պետական համալսարանում, օրինակ, քննարկվում է քննաշրջանը հետաձգելու անհրաժեշտությունը: Ուսանողական խորհուրդը հարցում է կազմակերպել ուսանողների շրջանում: «Հարգելի ուսանողներ, ձեր օգնության կարիքն ունենք: Հաշվի առնելով վերջին շրջանում ուսումնական գործընթացի խաթարումը՝ ցանկանում ենք պարզել՝ կա՞ պահանջ քննաշրջանը մեկ շաբաթով հետաձգելու, թե՞ ոչ: Խնդրում ենք մասնակցել հարցմանը: Արդյունքները հիմք կդառնան այն առաջարկներին, որոնք պատրաստվում ենք ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստում»,- ասված է վիրտուալ հայտարարության տեքստում: Առայժմ քննությունները նախատեսված են մայիսի վերջին: Երեկ ցերեկվա դրությամբ ուսանողներն ավելի շատ քվեարկել են քննաշրջանը հետաձգելու օգտին: