Լոռու մարզի տարբեր քաղաքներից ու գյուղերից վաղ առավոտից Երեւան են մեկնել բազմաթիվ մեքենաներ: Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներից մեկնող ավտոշարասյուները, ձայնային ազդանշանները միացրած ու եռագույն դրոշներով, միացել են Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող բնակիչներին:
Վանաձորում մեր թղթակիցը հաղորդում է, որ Հայքի հրապարակն այս պահին մարդաշատ չէ, քանի որ վանաձորցիները միացել են ավտոերթի մասնակիցներին ու նրանց հետ ուղեւորվել Երեւան, Հանրապետության հրապարակ: