Հանրապետական կուսակցությունը փորձելու է ամեն բան անել, որպեսզի այս ընթացքում պատվով դուրս գա ստեղծված իրավիճակից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել այս գործընթացից:
ՀՀԿ-ն այսքան շուտ հանձնվողը չէ, ինչի հետևանքով վերջինս հեռատեսական ինչ-որ ծրագիր է նախապատրասել, իսկ այդ ծրագրի իրականացման համար, նախ և առաջ, հարկավոր է դրական և մաքուր դուրս գալ այս քաոսից և ցույց տալ հասարակությանը, որ իրենք ընդունում են ժողովրդի պահանջը և կիսում են իրենց ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:
Այս ամենը, թերևս, կարվի նրա համար, որ որոշ ժամանակ անց, երբ աստիճանաբար մարի հասարակության ընդվզման ցասումը, նրանք անցնեն գրոհի և ամեն կերպ փորձեն ցեխ շպրտել ապագա վարչապետի գործունեության վրա՝ արդարանալով, որ իրենք ժամանակին շանս են տվել Փաշինյանին, սակայն նա չի արդարացրել ժողովրդի և իրենց սպասումները, ինչի հետևանքով պետք է կայանալիք արտահերթ ընտրություններում՝ նրա գլխաորած խմբակցությանը ձայներ չտրվի:
Հետևաբար, անհրաժեշտ է հնարավորինս շուտ կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:
Արդեն այսօր, ՀՀԿ-ական պատգամավորերն իրենց ուժերն են փորձել ընդիմադիրների կերպարում, ինչը, թերևս, հաջողվել է նրանց: