«Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Կան տեղեկություններ, որ ՀՀ ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ հակառակորդը պատրաստվում է սրացումների գնալ։ Մեր երկրի անվտանգության համար մտահոգ և սրտացավ քաղաքացիներին հետաքրքում է պաշպանության ոլորտի վերաբերյալ ձեր իմացությունն ու կարողությունները»,-Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀկ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը և փորձեց ճշտել՝ ռազմական լարվածության պարագայում ի՞նչ կերպ է Փաշինյանը վարվելու ՀՀ զինված ուժերի հետ։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատգամավորի հարցն իրեն զարմացնում է․ «Ես, ի գիտություն Ձեզ՝ ռազմագիտության 9-րդ դասարանի քննութուն չեմ հանձնում և Դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք»,-ասաց Փաշինյանը և պնդեց, որ ՀՀ-ում կա Գլխավոր շտաբ, Պաշտպանության նախարարություն և որպես վարչապետ՝ որոշումներ կկայացնի համապատասխան ինստիտուտների կարծիքները լսելուց հետո։
Փաշինյանի պատասխանը չբավարարեց Նահապետյանին. պատգամավորը սկսեց ցիտել Սահմանադրության նորմերը․ 
«Պարոն Նահապետյա՛ն, ես ցավում եմ, որ Դուք այնքան էլ լավ չեք պատկերացնում, թե մենք ինչով ենք զբաղված։ Ես Ձեզ հարցեր չեմ տա, օրինակ,  երթևեկության կանոնների մասին, Դուք շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով»,-խոսքը եզրափակեց  վարչապետի թեկնածուն: