«Էս կրիտիկական պահին չեմ կարող չխոսել: Էս պետությունը մեզ հենց այնպես չի տրվել։ Այսօր մեր Հանրապետությունում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, ոնց որ սաղ աշխարհը խառնվել ա։ Ժողովուրդն իշխանությունից դժգոհ է, մարդիկ իրենց քայլը արեցին, մոռացան Սերժ Սարգսյանի արած լավն ու վատը, բայց չկա մարդ, որ աշխատի ու չսխալվի։ Այսօր մեր ժողովուրդն իրավունք չունի բախման գնալու, Սերժ Սարգսյանն ասեց՝ ես գնացի, էս էլ ձեզ, աթոռն էլ ձեզ, բայց, փաստորեն, պաշտոնակռիվ ա գնում»,-Ազգային ժողովոմ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը։
Պատգամավորը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ամենալավ ընդդիմադիրն է, և, եթե նա գնա իշխանության, ո՞վ պետք է այդ պարագայում ընդդիմանա իշխանությանը․ «Իմ լավ ընկերներ, այսօր ոչ թե պետք է կրակի տակ բենզին լցնել, սկսել իրար նեղացնել, եկեք մտածենք՝ սրա տակից ոնց ենք դուրս գալու, այսօր հելել-ասում են՝ ՀՀԿ, դու վատն ես, հեռացի՛ր։ Սենց չի լինի, ՀՀԿ-ին 800 հազար մարդ ձայն է տվել»,- ասաց պատգամավորը։ 
«Նիկոլ ջան, մենք լավ էլ ընդդիմադիր էինք, ինչի՞ վարչապետ, արեցիր քո գործը, լավ էլ արեցիր, լավ քայլեցիր, բայց ինչի՞ իմեննոյ՝ դու»,-վարչապետի թեկնածուին հարց տվեց Սարոյանը։
«Սա խայտառակություն է,  մեր արևին պառլամենատական երկիր ենք, ի՞նչ պառլամենտ, որ թողենք՝ իրար հայհոյանք էլ կտաք, մի դրական ելույթ չսեցի։ Եկեք իրար հետ մտածենք՝ իշխանությունը հասկացավ, որ ժողովրդի հետ խաղալ չի կարելի, Նիկոլին ինչ պետք է հասկացնել, Նիկոլը հասկացրեց»,-նկատեց գեներալը: