Խոշոր ու շղթայական ավտովթար Արարատի մարզում մեքենաներից մեկը վերածվել է մոխրակույտի
«Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։Այս մասին գրում է shamshyan.com-ը :
 
Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Բագրևանդի 88 տան բնակիչ, 28-ամյա Արմեն Աղաջանյանի վարած Audi A7 մակնիշի 008 AA 01 համարանիշի, Արարատի մարզի Բուրաստան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Գրիգոր Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 ՕQ 928 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Խաչատրյանի վարած Газель մակնիշի 34 TT 648 համարանիշի ավտոմեքենաները»։