Այսօր արդպես էլ ԱԺ լիագումար նիստ չգումարվեց: Առավոտից մինչեւ այս պահը ԱԺ-ում 33 պատգամավոր է գրանցվել: Ներկա են հիմնականում ՀՀԿ-ական պատգմավորները: Գրանցվածներից է նաեւ ԵԼՔ-ից Արտակ Զեյնալյանը եւ Ծառուկյան խմբակցությունից Վահե Էնֆիաջյանը: Վերջինս միայն գրացվել էր այն բանի համար, որպեսզի հայտարարեր, որ իրենց խմբակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարում:
«Գրանցվել է 33 պատգամավոր, ԱԺ կանոնակարգով 4 ժամվա ընթացքում անհրաժեշտ պատգամավորներ չեն գրանցվել, նիստը համարվում է չկայացած, կհանդիպենք վաղը»,- հայտարարեց Արա Բաբլոյանը: