Երեկ երեկոյան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը տոտալ անհնազանդության կոչ արեց: Այսօր արդեն Երևան քաղաքում փակ են գրեթե բոլոր ճանապարհները:
 
Բազմաթիվ փակ ճանապարհներ կան հանրապետության այլ քաղաքներում և գյուղերում:
Իրավիճակը բավական լարված է ու կարծես առաջացել է նաև ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անվտանգության հետ կապված սպառնալիքներ, որոնք ստիպել են այսօր արդեն նրան Երևան քաղաքում շրջել 5-ից ավել անվտանգության աշխատակիցների ուեկցությամբ: