Հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Վահե Բերբերյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակով դիմել են Հայաստանի իշխանություններին եւ ժողովրդին:
«Հարգելի՛ հայրենակիցներ, այն, ինչ մենք տեսանք Հայաստանում անցած 2 շաբաթների ընթացքում, արդարությանն ուղղված գործընթացի հաղթանակն է: Ոչ միայն ձեր գեղեցիկ, խաղաղ բողոքի միջոցով Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, այլեւ լեփ-լեցուն Հանրապետության հրապարակում հեռարձակման միջոցով մենք լսեցինք կողմերի տեսակետները: Հիանալի էր, որ խորհրդարանը հրապարակային ֆորումի վերածվեց առաջին անգամ:
Պարզ էր, որ Նիկոլը չէր ընտրվելու որպես վարչապետ, բայց վստահ ենք, որ փոփոխությանն ուղղված  այս շարժումը շարունակվելու է եւ ավելի մեծ ուժ է հավաքելու մինչդեռ մենք գնում ենք դեպի ժողովրդական ընտրություններ, ինչի կարիքը շատ կա: Հայաստանի երիտասարդությունը, քաղաքացիները միահամուռ ուժերով աշխարհում բարձրացրել են խաղաղ ցույցեր անցկացնելու կարեւորությունը: Ձեր սոլիդարությունը եւ նպատակի համար միասնությունը նոր ճանապարհ են բացել Հայաստանում դեմոկրատական փոփոխության համար: Կոչ ենք անում, որ այս ընտրությունները կայանան որքան հնարավոր է, շուտ, քանի որ սա միակ եղանակն է ունենալու գործունակ ղեկավարություն, որն իսկապես կներկայացնի ժողովրդին: Խնդրում ենք՝ տեղիք մի տվեք զայրույթին ու վրդովմունքին եւ պահպանեք դրական տրամադրվածությանը: Հաղթողները չեն կորցնում սթափությունը: Արդարությունը կհաղթի: Մենք ձեզ հետ ենք»,- գրված է նամակում: