«Էսօրվա մեր ակցիաները աննախադեպ ծավալ են ընդունել և ըստ էության Երևանում, հանրապետությունում բաց ճանապարհ չկա: Ինչպես գիտեք, այսօր երեկոյան ժամը յոթին տեղի է ունենալու մեր հանրահավաքը, որտեղ շատ կարևոր հայտարարություններ պետք է արվեն, և ես ուզում եմ կոչ անեմ, ուր ուղիղ ժամը 17.-ին ապաշրջափակենք բոլոր փակված փողոցները և բոլորով շարժվենք դեպի Հանրապետության հրապարակ, և նաև բացենք բոլոր ճանապարհները, որպեզի մեր հայրենակիցները կարողանան հասնել հանրահավաքին:
Մենք ամեն րոպե սպասում ենք զարգացումների, լինեն լավ, չլինեն զարգացումներ, մենք ունենք այլ տարբերակներ, այնպես որ բոլորիդ սպասում են Հանրապետության հրապարակում»,- ֆբ-ով ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը: