Այսօր համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, ըստ որի Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը և նրա եղբայր Ռուբիկ Ղուկասյանը, ով նաև Վերին Գետաշենի գյուղապետն է դուրս են եկել ՀՀԿ-ից։
 
Տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել ՀՀԿ կազմակերպական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանից, ով սակայն մերժեց տեղեկության հավաստի լինելը։
 
-Արտուշ Ղուկասյանը և Ռուբիկ Ղուկասյանը ՀՀԿ-ից դուրս չեն եկել, այդպիսի դիմում նրանց կողմից չի ներկայացվել։
Աղբյուր՝ arajin.am